ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. « Երեւան Ջուր» ընկերությունը  ամեն առիթով եւ շատ վաղուց 24-ժամյա ջրամատակարարում էր խոստանում: Ի վերջո, մայրաքաղաքը ե՞րբ է ջրամատակարարվելու շուրջօրյա: Մենք կտեսնե՞նք:Ժանետա Մանուկյան, 48 տարեկան, բուժքույր, Նոր Արեշի բնակիչՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ կառավարության եւ «Վեոլիա» ընկերության միջեւ կնքված Վարձակալության պայմանագրի համաձայն` 2016թ.-ին «Երեւան Ջուր» ՓԲԸ-ն մայրաքաղաքում պետք է ապահովի 22,8 ժամ կամ 95 տոկոս ջրամատակարարման միջին շարունակականություն: Ընկերության գործունեության  4-րդ տարվա արդյունքներով (2009թ. հունիս-2010թ. մայիս)` ջրամատակարարման միջին շարունակականությունը Երեւանում կազմել է 20,8 ժամ կամ 86,7 տոկոս` նախատեսված 18,9 ժամի կամ 79 տոկոսի փոխարեն: Այսպիսով, «Երեւան Ջուր» ՓԲԸ-ն հաջողությամբ կատարում է ջրամատակարարման բարելավման վերաբերյալ ստանձնած պարտավորությունները:    «ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» ընկերության ներկայացուցիչ ՄՈՒՐԱԴ ՍԱՐԳՍՅԱՆ«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Երեւանի այն բնակիչները, որոնք այսօր չունեն շուրջօրյա ջրամատարակարարում, պիտի սպասեն 2016 թվականին: Ջրամատակարարման գործառույթները ստանձնած այս ընկերությունը  առայժմ միայն զբաղված է ակտիվ գանձումներ կատարելով: Արդյունքում, շարքային երեւանցին ստիպված է լինում ապրել աֆրիկյան կենսակերպով` ջուր է հավաքում, տարայով տաքացնում, աման լվանում:




Լրահոս