“Արմավիա” ազգային փոխադրող ավիաընկերությունը այսօրվանից հայտարարում է անժամկետ գործադուլ, մինչև որ “Զվարթնոց” օդակայանը սպասարկումը իրականացնող “Արմենիա միջազգային օդանավակայաններ” ընկերությունը չիջեցնի սպասարկման սակագները: “Արմավիա “-ից հայտնում են , որ իրենք հիմնականում բողոքում են հատկապես ուղևորների, ինքնաթիռների և մյուս սպասարկման սակագներից: Հիշեցնենք, որ տարբեր փորձագետների գնահատմամամբ՝ Երևանի “Զվարթնոց” օդակայանն աշխարհի ամենաթանկ օդակայաններից է: “Արմենիա միջազգային օդանավակայաններ” ընկերությունից փոխանցում են , որ ազգային ավիափոխադրողը Զվարթնոցին պաշտոնապես գործադուլի և իր պահանջների մասին չի զգուշացրել: Չնայած գործադուլին ՝ որեւէ չվերթ չեն հետաձգել:
Արմավիան անժամկետ գործադուլ է հայտարարել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ