Այսօր Armlur.am-ը կներկայացնի Երևան քաղաքի վարչական շրջանների ընդհանուր իրավասության մի քանի դատարանների նախագահների ունեցվածքը: Շարքը կկրի պարբերական բնույթ և հաջորդիվ կներկայացվեն նաև մյուս համայնքների և մարզերի դատարանների նախագահների դրամական միջոցները:
Սկսենք Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի` Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած գույքի հայտարարագրից:
Ըստ հայտարարագրի` նա ունի 15 մլն դրամ և 103 հազար դոլար: Մեկ տարվա ընթացքում աշխատանքի վարձատրությունների և տրված փոխառությունների հաշվին նա կարողացել է 7 մլն դրամից ավել գումար վաստակել:
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արմեն Դանիելյանն ունի 16 մլն դրամ, 150 հազար եվրո և 245 հազար դոլար: Մեկ տարվա ընթացքում նրա եկամտի միակ աղբյուրը եղել է աշխատավարձը:
Իսկ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սուրիկ Կոստանյանն ունի 35 մլն դրամ և 22 հազար դոլար: Ի դեպ, Ս. Կոստանյանը գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հայրն է: Մեկ տարվա ընթացքում նրա եկամտի միակ աղբյուրը եղել է աշխատավարձը: