«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կառավարությունն իր նախորդ նիստում որոշում է ընդունել Արարատյան դաշտի ջրօգտագործման նկատմամբ ավտոմատ, կենտրոնացված կառավարման համակարգի ներդրման տեխնիկական առաջադրանքին հավանություն տալու մասին: Առաջին հայացքից անմեղ այս որոշումն իր մեջ լուրջ ենթատեքստ է պարունակում։
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ այս ծրագրի հաջորդ քայլը լինելու է այն, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վերաբացելու է արտեզյան ջրերի հորատանցքերը, որոնք փակվել էին նախորդ կառավարության ջանքերով` էկոլոգիական աղետից խուսափելու համար:
Ամեն ինչ պարզ է դառնում որոշման պարբերություններից մեկից. «Առաջին փուլում ապահովել ենթաավազանային պիլոտային ծրագիր` առաջնահերթությունը տալով ձկնաբուծական տնտեսություններին»:
Գաղտնիք չէ, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Արարատյան դաշտավայրում ունի հսկայական ձկնաբուծարաններ, ու հիմա այս որոշումը գործում է դրա օգտին: Հետաքրքիր է՝ ինչ է լինելու ապօրինի ջրօգտագործման փաստերով նախկինում հարուցված քրեական գործերի ճակատագիրը»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: