
ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը պատրաստվում է ուժեղացնել անվտանգության միջոցները մի շարք արտասահմանյան օդանավակայաններում, որտեղից ուղիղ չվերթներ են իրականացվում Միացյալ Նահանգներ:
Բրիտանիայի տրանսպորտի նախարարության ներկայացուցիչը տեղեկացրել է BBC-ին, որ անվտանգության միջոցները կուժեղացվեն նաև բրիտանական օդանավակայաններում:
Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցներում տեղեկատվություն էր հայտնվել, որ «Ալ-Ղաիդայի» գրոհայինները Սիրիայում և Եմենում նոր տիպի պայթուցիկ սարք են մշակում, որը հնարավոր չէ հայտնաբերել առկա մեթոդներով:
ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարությունը հայտնել է, որ նոր կանոնները կսկսեն գործել մոտ օրերս: Հայտարարության մեջ չի նշվում, թե որ երկրներում են ուժեղացվելու անվտանգության միջոցները, և որն է նման քայլի պատճառը: