«Փյունիկի» պաշտոնական կայքը հայտնում է, որ ակումբն այսուհետ ելույթները կշարունակի նոր մարզահագուստով:
Այսօր՝ հուլիսի 3-ին, թիմն առաջին անգամ դաշտ դուրս կգա Nike ֆիրմայի արտադրանքով «Աստանայի» դեմ խաղում: Տնային հանդիպումներում փյունիկցիները կշարունակեն հանդես գալ կապույտ, իսկ արտագնա խաղերում՝ սպիտակ մարզաշապիկով: