
Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, ընդդիմադիր “Դեմոկրատական շարժում – Միասնական Վրաստան” կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն հայտարարել է, որ մտադիր է շնորհավորել Վլադիմիր Պուտինին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Նա նաեւ վստահեցրել է, որ Պուտինի հաղթանակից հետո Սաակաշվիլին հիստերայի մեջ է եւ հիստերիկ հայտարարություններ է հնչեցնում: Հիշեցնենք, որ երեկ Սաակաշվիլին հայտարարել էր, թե Ռուսաստանը վախենում է, որ իր քաղաքացիները Վրաստանում կվարակվեն ազատության ու անկախության վիրուսով: