Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, ով կասկածվում է պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ, հայտարարել է, որ ֆրանսիական արդարադատությունը օգտագործվում է «քաղաքական նպատակներով»:
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին նշել է, որ իր դեմ հարուցված «տգեղ գործը» նպատակ ունի նսեմացնել իրեն և բիծ թողնել նրա հեղինակության վրա:
Սարկոզիին պաշտոնապես կասկածում են այն բանում, որ նա փորձել է դատավորից տեղեկանալ իր նախընտրական քարոզարշավին ապօրինի նվիրաբերումների գործի ընթացքի մասին:
Երեքշաբթի Սարկոզին ձերբակալվել է ոստիկանության կողմից հարցաքննվելու նպատակով: Համարվում է, որ դա առաջին նման դեպքն է Ֆրանսիայի նախկին ղեկավարի հետ կապված:
Սարկոզին հույս ունի կրկին առաջադրել իր թեկնածությունը հաջորդ նախագահական ընտրություններում, և նրա դեմ մեղադրանքները շատերը դիտարկվում են իբրև իր նախագահական ամբիցիաներին խոչընդոտելու փորձ, տեղեկացնում է BBC-ին: