
Հուլիսի 3-ի կառավարության նիստի սկզբում փոխվարչապետ Արմեն Գևորգյանն առաջարկեց լրացումներ անել նիստի օրակագում և ավելացնել Վարդենիսի՝ քամուց տուժած բնակիչներից օգնություն տրամադրելու հարցը:
Վաչե Տերտերյանը նշեց, որ առկա վնասների փոխհատուցման համար կառավարության պահուստային ֆոնդից կտրամադրվի 20 մլն դրամ:
Հիշեցնենք, որ հունիսի 29-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ուժեղ փոթորկի հետևանքով մի շարք տներ ամբողջովին, շատերն էլ մասնակի վնասվել էին: