Կառավարության հուլիսի 3-ի նիստում Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն առաջարկեց Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիայի՝ «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնտեսական գոտու 1,3932 հա պետական սեփականություն հանդիսացող հողամասը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող «Քեմփ Վենչուրս» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 1.3932 հա բնակավայրի հողերի կատեգորիայի հողամասի հետ փոխանակել:
Այդ նպատակով սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնտեսական գոտու 1,3932 հա պետական սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակության փոխադրումը բնակավայրերի հողերի կատեգորիա՝ համաձայն հավելվածով ներկայացված հողամասերի սխեմաների:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ անձամբ կայցելի Տավուշի մարզ և նոր միայն հավանություն կտա առաջարկին: