Աշակերտների սննդի կազմակերպման համար գումար հատկացվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության հուլիսի 3-ի նիստում Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն առաջարկեց գումար տրամադրել Սյունիքի և Վայոց ձորի մարզպետարաններին`աշակերտների սննդի կազմակերպման և ապահովման համար:

Նախարարության առաջարկում ասվում է. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ Սյունիքի և Վայոց Ձորի մարզպետարաններին` հանրակրթական դպրոցների տարրական դասարանների և նախակրթարանների աշակերտների համար սննդի կազմակերպման և ապահովման նպատակով 2014 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 98,029.8 հազ. դրամ` համապատասխանաբար 69,808.0 հազ. դրամ և 28,221.8 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման»:




Լրահոս