Արմավիա ավիաընկերության և Արմենիա միջազգային օդանավակայաններ ընկերությունների ներկայացուցիչները բանակցություններ են սկսել՝ սակագների բողոքի շուրջ: Արմավիա ընկերության մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ “Նոյեմբերից թանկացում եղավ 10%-ով, իսկ փետրվարից ամեն մի ուղևորի համար ավելացրին 2 եվրո: Թե ինչքան կվերանայվի՝ կախված է բանակցությունների արդյունքներից”: Իսկ այն, որ ընկերության պարտքերի պատճառով են հետաձգվում ՌԴ թռիչքները մամլուլի քարտուղարը հերքեց, քանի որ ըստ նրա եթե դա այդպես լիներ, ապա իրենք չէին հետաձգի նաեւ թռիչքները դեպի այլ ուղղություններ



















































































