
Կառավարության այսօրվա նիստում առաջարկվեց փոփոխություններ կատարել Հսկիչ դրամարկղային մեքենաների մասին օրենքում: Ըստ այդմ` առաջարկվում է
– 30.0 մլն դրամից մինչև 58.35 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար հսկիչ-դրամարկղային մեքենաների իրացման գին սահմանել առավելագույնը 150 հազ. դրամ:
– 5.0 մլն դրամից մինչև 10.0 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար հսկիչ-դրամարկղային մեքենաների իրացման գին սահմանել առավելագույնը 80 հազ. դրամ:
– մինչև 5.0 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար հսկիչ-դրամարկղային մեքենաների իրացման գին սահմանել առավելագույնը 60 հազ. :
– գյուղերում հաշվառված և փաստացի գործունեություն իրականացնող սույն կետի 1-3 ենթակետերում նշված հարկ վճարողների համար հսկիչ-դրամարկղային մեքենաների իրացման գին սահմանել նույն ենթակետերում նշված համապատասխան գների 50 %-ը: