“Կանաց իրավունքների կենտրոնը” մշակել է “Ընտանեկան բռնության մասին” օրինագիծ, որը առաջիկայում պետք է ներիկայացնի կառավարությանը,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց կենտրոնի իրավաբան Սաթենիկ Գևորգյանը: Կառավարությանը ներկայացնելուց հետո նրանք հույս հայտնեցին, որ կդրվի Ազգային ժողովի հաջորդ նստաշրջանի օրակարգում:Իրավաբանը տեղեկացրեց նաև, որ չնայած ՀՀ-ն միացել է ընտանեկան բնությունների մասին մի շարք կոնվենցիաների, սակայն Հայաստանում դրանք քիչ են կիրառվում:Այն հարցին, թե արդյոք ՀՀ ոստիկանները լուրջ են վերաբերում այն կանաց, որոնք դիմում են իրենց ընտանեկան բռնությունների ենթարկվելու բողոքով, իրավաբանը պատասխանեց.”Այո, նման դեպքեր լինում են, երբ ոստիկանները լուրջ չեն վերաբերում, բայց այդ հարցում ես հաճախ մեղադրում եմ կանաց, որոնք սկզբում բողոքը գրում են հետո հաշտվում են իրենց ամուսնու հետ, գնում են հետ են վերցնում դիմումը”,-ասաց նա:Իսկ կենտրոնի հոգեբան Աննա Հակոբյանը տեղեկացրեց, որ կենտրոնը համագործակցում է ոստիկանների հետ և հաճախ ոստիկանները տարբեր դեպքերի հետ կապված իրենց են զանգահարում և խնդրում օգնել:
Ընտանեկան բռնության մասին նոր օրինագիծ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ