“Արդար թափանցիկ ընտրությունները ժողովրդի խնդիրն է, ժողովուրդը պետք է պայքարի արդար ընտրությունների անցկացման համար”- այսօր լրգարողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ընտրությունների մասին՝ ասաց ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը:Նրա խոսքերով՝ ընտրության ժամանակ կարող են սխալվել և՛ ընտրողները, և՛ ընտրվողները: Խոսելով ընտրակեղծիքների մասին՝ Հակոբյանն ասաց, որ հասարակության այն խավը, որը համարվում է ընդդիմադիր, շարունակում է ընտրությունները չընդունել:Խոսելով ներկա սպասումներից բանախոսը հավելեց. “Աշխարհի ժողովուրդների հեքիաթները կարդաք՝ կտեսնեք, որ միայն հայերն ունեն Կիկոսի մահը, ուրիշ ոչ մի ժողովուրդ չունի: Եվ այսօրվանից ասել, թե ընտրությունները անարդար կլինեն, դա սխալ է, ինձ ավելի է դուր գալիս մեկ այլ սկզբունք. եկեք բոլորս լծվենք արդար ընտրություների ոգով: Թե չէ մենք Կիկոսի մահին սովոր ենք”:
Հ. Հակոբյան. Մենք Կիկոսի մահին սովոր ենք
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ