Բրազիլիան հետաքննում է ֆուտբոլի տոմսերի ապօրինի վաճառքի գործը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլիայի իշխանությունները փորձում են պարզել՝ արդյոք ներգրավված են եղել ԱԱ-2014-ի խաղերի տոմսերի ապօրինի վաճառքում Բրազիլիայի, Արգենտինայի և Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիաների անդամները. տեղեկացնում է Global Post-ը:

Այս շաբաթ ոստիկանությունը ձերբակալել է 11 մարդու, որոնք կասկածվում են տոմսերի ապօրինի իրացման համար. դրանք սկզբանե նախատեսված են եղել ֆուտբոլային միջոցառումների հովանավորների, ֆեդերացիաների անդամների, խաղացողների և ոչ կառավարական կազմակերպությունների համար:

Բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդինյոյի եղբայրն ու գործակալը` Ռոբերտո դե Ասիս Մորեյրան, ևս կհարցաքննվի այդ գործով, թեև այս պահին նա գործով չի անցնում:

«Ռոնալդինյոյի եղբայրն ասել է իր որոշ ընկերներին, որ նրանք կարող են տոմս գնել այդ համակարգի միջոցով», – հայտարարել է Ռիո դե Ժանեյրոյի դատախազությունը:

Դատախազներից մեկի խոսքով՝ չարագործների մի խումբ ամեն խաղի համար վաճառել է առնվազն 100 տոմս`1 365 դոլար բազային արժեքով:

Ենթադրվում է, որ խմբի ղեկավարն է Մոհամմադ Լամինե Ֆոֆանը՝ Ալժիրից:
«Կասկածներ կան, որ նա շփումներ է ունեցել ՖԻՖԱ-ից ինչ-որ մեկի հետ. հետաքննությունը դեռ չի ավարտվել», – հայտարարել է դատախազությունը:




Լրահոս