Նպաստի չափն ավելացրին 1000 դրամով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության հուլիսի 3-ի նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն ազդում է 105 հազար ընտանիքների վրա 800 դրամով: Նախագիծ առաջարկվեց, ըստ որի պետք է բարձրանա նպաստի չափը:

Առաջարկի մեջ նշված է. «Դրամական օժանդակություն տրամադրել աղքատության հիմքով նշանակվող` կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների իրավունք ունեցող բոլոր ընտանիքներին` բարձրացնելով

  1. Ընտանեկան նպաստի բազային մասը` 1000 դրամով
  2. Սոցիալական նպաստը` 1000 դրամով
  3. Եռամսյակային հրատապ օգնությունը` 1000 դրամով

Այսպիսով` նպաստների միջին ամսական չափը կբարձրանա 1000 դրամով` 29350 դրամից դառնալով 30350 դրամ:




Լրահոս