Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 6-ից 9-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, տեղեկացնում է ԱԻՆ Հայպետհիդրոմետ ծառայությունը: Միայն 6-ի երեկոյան ժամերին և 8-ի գիշերը հյուսիսային առանձին շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ: Մարտի 10-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյուն, հովտային շրջաններում` թաց ձյուն և ձնախառն անձրև: Քամին հյուսիս-արևմտյան 3-8 մ/վրկ, 10-ին առանձին վայրերում ուժգնացում 18-23 մ/վրկ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին` մերկասառույց: Օդի ջերմաստիճանը մարտի 6-ի գիշերը կնվազի 3-5, մարտի 7-9-ը` աստիճանաբար կբարձրանա 5-7, 10-ի գիշերը ևս 3-5 աստիճանով: Մարտի 10-ի ցերեկը ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով: Մարտի 6-ից 9-ը Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:




Լրահոս