Իսպանական Marca-ն հաղորդում է, որ Մադրիդի «Ռեալը» պայմանագիր է կնքել Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Տոնի Կրոսի:
«Արքայական ակումբը» Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանի համար վճարել է 25 մլն եվրո: Ֆուտբոլիստի աշխատավարձը պետք է կազմի տարեկան 5 մլն եվրո:
Հիշեցնենք, որ «Բավարիայի» հետ Կրոսի պայմանագրի ժամկետը լրանում էր 2015 թվականին: