Շերլոկ Հոլմսի սիրահարները ծննդյան տոներին նվեր կստանան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

BBC-ի կողմից ցուցադրվող «Շերլոկ» սերիալի ստեղծողները հասատել են, որ 2015-ին հավելյալ դրվագ կհայտնվի: Դրանից հետո կցուցադրվեն չորրորդ սեզոնի երեք սերիաները. տեղեկացնում է BBC News-ը:

Նկարահանումները նախատեսվում է սկսել 2015թ. հունվարից: Սերիալի ստեղծողներից մեկը` Մարկ Գիտիսը, խոստացել է, որ նոր արկածները Շերլոկ Հոլմսին և Դոկտոր Վաթսոնին կտանեն դեպի «ավելի մութ և խորը» ջրերը:

6729

Բժիշկ Վաթսոնի դերակատար Մարտին Ֆրիմանը The Daily Telegraph-ին տված հարցազրույցում պատմել էր ծննդյան տոների հետ կապված դրվագի մասին, սակայն չէր մանրամասնել ասածը: Նա միայն հաղորդել էր, որ «Շերլոկի» հատուկ սերիայում իր ընկերուհին` Ամանդա Էբբինգոտը, կրկին խաղալու է բժշկի կնոջ` Մերիի դերը:




Լրահոս