Քաղաքապետը ներկա է գտնվել Արա Երնջակյանի ֆիլմի պրեմիերային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս “Մոսկվա” կինոթատրոնում կայացավ “Հոբելյանական հաճախորդ” ֆիլմի պրեմիերան: Մելոդրամայի սցենարի հեղինակը, բեմադրող ռեժիսորն ու գլխավոր պրոդյուսերը Արա Երնջակյանն է, ով վերջերս եկել էր Մաշտոցի այգի եւ փորձում էր “հաշտեցնել” քաղաքացիներին ու Տարոն Մարգարյանին: Նրա այս քայլը արժանացավ Մաշտոցի այգու շինարարության դեմ հանդես եկող քաղաքացիների բուռն քննադատություններին: Այս դեպքից հետո ոմանք սկսեցին մեղադրել բնապահպաններին Արա Երնջակյանի նկատմամբ ցուցաբերած սուբյեկտիվ վերաբերմունքի մեջ` վկայակոչելով, որ նա ավելի քիչ մտահոգված չէ Երեւանի կանաչապատ տարածքների խնդիրներով: Հաշվի առնելով այն, որ բավականին հաճախ են տեղի ունենում ֆիլմերի պրեմիերաներ, որոնց, սակայն ներկա չի գտնվում քաղաքապետ Տարոն Մարգարյանը, կարելի է ենթադրել, որ Արա Երնջակյանը իսկապես մտերիմ հարաբերությունների մեջ է Տարոն Մարգարյանի հետ, իսկ Մաշտոցի այգի Երևանի Կամերային թատրոնի հիմնադիրը եկել էր ոչ իբրեւ մտահոգ անձնավորություն, այլ Տարոն Մարգարյանի պաշտպան:




Լրահոս