Օբաման խորհուրդ է տվել դարպասապահին սափրել մորուքը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի ֆուտբոլի հավաքականի դարպասապահ Թիմ Հովարդը պետք է սափրի մորուքը, համարում է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման:

«Թիմ, ես չգիտեմ, թե ինչպես ես դու փրկվելու երկրպագուների ամբոխից, երբ տուն վերադառնաս: Երևի ստիպված կլինես սափրել մորուքդ, որպեսզի քեզ չճանաչեն», – ասել է Օբաման ԱՄՆ-ի հավաքականի ֆուտբոլիստների հետ նախօրեին կայացած հեռախոսազրույցում:

1397807368_3
Օբաման շնորհակալույթուն է հայտնել խաղացողներին այն բանի համար, թե ինչպես են իրենք Բրազիլիայի առաջնությանը պահել իրենց երկրի պատիվը:

Դարպասապահ Հովարդը 1/8 եզրափակչում աշխարհի առաջնությունների համար ռեկորդային՝ 16 սեյվ է արել և ճանաչվել հանդիպման լավագույն խաղացող: Չնայած դրան, ԱՄՆ-ի հավաքականը 1:2 հաշվով պարտվել է Բելգիային և դուրս մնացել հետագա պայքարից:




Լրահոս