Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարները բանակցություններ են անցկացրել Բեռլինում: Հանդիպման նախաձեռնողն է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
Նախարարները հայտարարել են երկարաժամկետ զինադադարի պայմաններիի համաձայնեցման անհրաժշտության մասին, տեղեկացնում է BBC-ին: Ուկրաինայի նախագահը որոշել է վերսկսել ռազմական գործողությունները Դոնբասի անջատողականների դեմ: Դա ստիպել է դիվանագետներին ակտիվացնել հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնումը: Երեքշաբթի Ռուսաստանի նախագահը ներկայացրել է ուկրաինական ճգնաժամի սեփական վարկածը և դրա պատասխանատվությունը դրել հարևան երկրի ղեկավարի վրա:
Արևմուտքը համարում է, որ Ռուսաստանն աջակցում է անջատողականներին վարձկաններով, զենքով և գումարով:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանին սպառնացել է նոր պատժամիջոցներով, իսկ ՆԱՏՕ-ն մտադիր է ԱՄՆ-ից Եվրոպա հավելյան զինված ուժեր տեղափոխել: