
Մեծ Բրիտանիայի լավագույն շոկոլադագործի տիտղոսակիր Վիլյամ Քարլին, Զատիկի նախաշեմին ստեղծել է իսկական գլուխգործոց` Ֆաբերժե շոկոլադե ձու: Դրա բաղադրության մեջ են մտնում շոկոլադի հազվագյուտ սորտերը`մուգ տոսկանյանը և ճապոնական վասաբին: Շոկոլադե ձուն կներկայացվի մարտի 20-ին՝ Զատիկին նվիրված լոնդոնյան ավանդական աճուրդում: Փոխանցում է “Ռոսբալտ”-ը: