![](https://armlur.am/wp-content/uploads/2014/07/ardar.jpg)
Կառավարության հուլիսի 3-ի նիստում որոշում կայացվեց Կամո Ադամյանին ազատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, հայտարարելով այս մասին, հավելեց, որ Ադամյանն անձամբ է դիմում գրել վարչապետին և ազատվում է իր դիմումի հիման վրա` այլ աշխատանքի անցնելու առթիվ: