
Երգչուհի Շակիրան հանդես կգա Բրազիլիայում ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման արարողությանը:
Արարողությունը տեղի կունենա հուլիսի 13-ին Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղից առաջ, տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:
Շակիրան կներայացնի հանդիսատեսին La la la (Brazil 2014) երգը: Արարողությանը կմասնակցեն նաև երաժիշտներ Կարլոս Սանտանան, Ժան Վակլեֆը և Ալեշանդրե Պիրեսը: Նրանք կկատարեն Dar um Jeito երգը` ԱԱ-2014-ի պաշտոնական հիմնը, տեղեկացնում է interfax.ru-ն: