Ադրբեջանը զայրացրած է թուրք երգչուհու հայկական նախաձեռնությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես փոխանցում է Regnum-ը, ադրբեջանցի կոմպոզիտոր Գովհար Հասանզադեն մեկնաբանել է թուրք երգչուհի Սեզեն Աքսուի ալբոմում հայտնի “Սարը գելին” ( “Դեղին հարս” կամ “Նորահար”) երգի հայերեն կատարման ընդգրկումը: Երգի կատարման ժամանակ Աքսուին ձայնակցում է հայկական երգչախումբը: Այս կապակցությամբ Հասանզադեն հայտարարել է. “Ես կարծում եմ, որ երգելով հայկական երգչախմբի հետ՝ Սեզեն Աքսուն առաջին հերթին նվաստացրել է թուրք երաժիշտներին, որոնք հայտնի են իրենց արհեստավարժ կատարմամբ: Եթե մարդը նվաստացնում է իր իսկ հայրենակիցներին, ապա ինչ կարող ենք նրանից սպասել մենք: Վստահ եմ, որ Աքսուի կողմից նման քայլ անելուց հետո պետք չէ այդ երգչուհուն հրավիրել Ադրբեջան”:




Լրահոս