Նոր տեխնոլոգիաների ժամանակաշրջանում փոստային ընկերության դերն ու նշանակությունն էապես նվազել է: Մարդիկ մեր օրերում նախընտրում են միմյանց հետ նամակագրական կապ պահպանել համացանցի ստեղծած ամենատարբեր մեթոդների շնորհիվ:
Skype-ը, էլեկտրոնային փոստը և սոցիալական ցանցերը լիարժեք կերպով հնարավորություն են տալիս արագ, անվճար և հեշտ նամակագրական կապ պահպանել:
Armlur.am-ի զրուցակիցները մեծ մասամբ չէին հիշում, թե փոստի միջոցով երբ են վերջին անգամ նամակ ստացել կամ ուղարկել:
Նրանք միայն նշեցին, որ փոստով նամակներ ստանում են ավտոճանապարհային տուգանքների կամ համանման այլ առիթների դեպքում: