
Մարդու իրավունքների պաշտպանության Եվրոպական դատարանը 2006թ.-ին Ռուսաստանից վրացիների զանգվածային արտաքսումը համարել է նրանց իրավունքների խախտում: Այս մասին ասվում է դատարանի կայքում հրապարակված տեղեկատվությունում:
Մարդու իրավունքների դատարանը, մասնավորապես, նշել է, որ նման գործողությունները հանդիսանում են Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների ուղղակի խախտում:
Վրացիների հանդեպ Ռուսաստանի գործողությունները դատարանը համարել է նրանց ազատության և անձի անձեռնամխելիության խախտում: Դատարանն առայժմ չի որոշել այն փոխհատուցման չափը, որը պետք է վճարի Ռուսաստանը տուժող կողմին, տեղեկացնում է Ինտերֆաքսը: