
Ֆիլիպ Կիրկորովը իր դստեր համար վերջապես կնքահայր ու կնքամայր գտավ: Աղջկա կնքահայրը կլինի հայտնի հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը, ով սկզբից շփոթվել է նման առաջարկից, սակայն առանց մի րոպե անգամ մտածելու ընդունել է Կիրկորովի առաջարկությունը: Իսկ թե ով կլինի կնքամայրը, դեռ պարզ չի. բայց Կիրկորովի խոսքերով այդ կինը ոչ մի կապ չունի շոու-բիզնեսի հետ: Պարզվում է, որ Կիրկորովը ցանկացել է, որ իր դստեր “երկրորդ մայրը” դառնա Ալլա Պուգաչյովան, սակայն վերջինս հրաժարվել է: Ալլա Վիկտորիայի մկրտությունը տեղի կունենա Ապրիլի 8-ին, Մոսկվայում: