
Հայ մեծ դերասան Մհեր Մկրտչյանն այսօր կդառնար 84 տարեկան: Թեև արդեն շուրջ երկու տասնամյակ է, ինչ նա մեզ հետ չէ, բայց բեմի մեծ արտիստին հիշում և սիրում են բոլորը:
Ինչպես armlur.am-ի զրուցակիցներից մեկը նշեց` ցանկացած ֆիլմ, որում նկարահանվել է Ֆրունզիկ Մկրտչյանը, արդեն իսկ հետաքրքիր է, դիտարժան և անմոռաց:
Ուրախալի է, որ երիտասարդները նույնպես ճանաչում են մեծ դերասանին և դիտել են նրա մասնակցությամբ ֆիլմերից մի քանիսը: