Կիրականացվի անտառների պետական մոնիտորինգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը կառավարությանը կներկայացնի “Հայաստանի Հանրապետությունում 2012-2014 թթ. անտառների պետական մոնիթորինգի իրականացման ծրագրին” հավանություն տալու մասին նախագիծը: Այս մասին հաղորդում է ecolur-ը: Ծրագրով նախատեսվում է առավել ընդլայնել ուսումնասիրությունների և դիտարկումների շրջանակը` ընդգրկելով Հայաստանի Հանրապետության 460 հազար հա անտառային ֆոնդը, ապահովել անտառների պահպանության, ապօրինի հատումների և բացասական այլ գործողությունների դեմ տարվող աշխատանքների ծավալների ընդլայնումը, ոլորտում տիրող վիճակի թափանցիկությունը: Երեք տարիների գործունեության համար անհրաժեշտ է 170 311 հազար դրամ` 2012թ.` 53 970 հազար դրամ, 2013 թ.` 58 164 հազ դրամ, 2014 թ.` 58 176.6 հազ դրամ: Հայաստանում անտառային մոնիտորինգն պաշտոնապես իրականացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանն առընթեր “Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն” ՊՈԱԿ-ը, որը ստեղծվել է 2005թ. կառավարության թիվ 1152-Ն որոշմամբ:




Լրահոս