ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շենգավիթ եւ Էրեբունի (մի մասով) վարչական շրջաններն ընդգրկող թիվ 11 ընտրատարածքում իր թեկնածությունն է առաջադրելու ՀՀ կապի եւ տրանսպորտի նախկին նախարար, ՕԵԿ-ական Էդուարդ Մադաթյանը (Խուճուճ Էդո): Մինչ այդ էլ խոսվում էր, որ Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ) պիտի առաջադրվի, բայց «Ժողովուրդ»-ի աղբյուրների վկայությամբ` հնարավոր է` նա չառաջադրի իր թեկնածությունը: Նույն տարածքում ԱԺ «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Գրիգորի Մարգարյանը (Բելաջիոյի Գրիշ) եւս մտադիր է առաջադրվել, բայց որպես անկուսակցական թեկնածու: Մարգարյանը մեզ հետ զրույցում ասաց, թե չի բացառվում, որ ՀՀԿ-ն սատարի իրեն: Նա կողջունի նաեւ ԲՀԿ-ի` իրեն սատարելու մասին հայտարարությունը: Իսկ ՕԵԿ-ից, բնականաբար, հույս էլ չունի. նախ, որովհետեւ ՕԵԿ-ն իր թեկնածուն ունի, բացի այդ, Մարգարյանը նախկինում այդ կուսակցության անդամ էր: Արթուր Բաղդասարյանը նեղացած է իրենից:




Լրահոս