ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը ՀՀԿ-ական պատգամավոր Միշա Ստեփանյանին ծննդյան օրվա առթիվ ուշագրավ նվեր է արել: Մեր տեղեկություններով` շաբաթ առավոտյան` Ստեփանյանի ծննդյան օրը, ԱԺ-ից զանգահարել են նրան ու հրավիրել խորհրդարան: Այստեղ էլ Նիկոյանը հանդիսավոր կերպով իր տեղակալ Էդուարդ Շարմազանովի եւ ԱԺ մի խումբ աշխատակիցների ներկայությամբ Ստեփանյանին մի զավեշտալի պատվոգիր է հանձնել. «Ակտիվ պատգամավորական գործունեության եւ ծննդյան օրվա կապակցությամբ»: Կատարվածը բավականին զվարճացրել էր ՀՀԿ-ական պատգամավորներին, որոնք ակտիվորեն քննարկում էին Նիկոյանի նվերը` պատգամավորի ծննդյան օրվա առթիվ: «Ժողովուրդ»-ը Ստեփանյանից չկարողացավ ճշտել` որքանով է այդ նվերը դուր եկել նրան. պատգամավորն անջատել էր հեռախոսը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ