Ո՞րն է մեծամորցի հղի կնոջ մահվան իրական պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր համացանցում լուրեր էին տարածվել, որ Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնում հուլիսի 2-ին 28-ամյա հղի կին է մահացել, պատճառը նախնական տվյալներով, ձմերուկի թունավորումն է եղել:

Քիչ առաջ Armlur.am-ի հետ զրույցում «Արմենիա» ԲԿ վերակենդանացման բաժանմունքի բժիշկ Սուրեն Գևորգովիչը հայտնեց, որ թունավորման մասին խոսք լինել չի կարող:

«Արմենիա» ԲԿ հղի կինը տեղափոխվել է այն ժամանակ, երբ նրա մոտ արյունահոսություն է սկսվել կեսարիան միջամտությամբ ծննդաբերելուց հետո:

«Դադարեցրել ենք արյունահոսությունը, հիվանդի վիճակը, կարծես թե կարգավորվել էր, սակայն արյունահոսություն սկսվեց նորից, հիվանդը մահացավ: Ի՞նչ թունավորման ախտորոշում, չկա այդպիսի լուր: Դա հիմարություն է: Ոչ մի թունավորում չի եղել: Նույնիսկ եթե այդ մարդը ձմերուկ է կերել, դա ձմերուկի հետ բացարձակ կապ չունեցող հանգամանք է: Այդ մարդը հղի է եղել: Կեսարյան ենք արել: Դրանից հետո առաջացած մի քանի բարդություններից հետո մահացել է»,- պարզաբանեց բժիշկը:




Լրահոս