ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) Արմավիրի մարզ տանող ավտոճանապարհին գտնվող իր ռեստորանային համալիրում` «Զվարթնոց»-ում, այսօր  հավաքույթ  է կազմակերպել: Խնջույքին ներկա են լինելու մոտ 300-400 հոգի, որոնց հետ Հակոբյանը պետք է քննարկի ԱԺ պատգամավորի թեկնածու դառնալու իր հնարավորությունների եւ կատարվելիք աշխատանքների մասին: Ընթացքում էլ համակիրներին «պատիվ» կտա: Զրուցեցինք Հակոբյանի հետ` պարզելու համար, թե ինչ նպատակով է նման միջոցառում կազմակերպել: Վերջինս հավաստիացրեց, որ դա քաղաքական միջոցառում չէ, եւ իր հարազատներն ու համակիրներն են ներկա լինելու այդ հավաքույթին. «Դա անձնական հավաք ա, ուղղակի խնջույք է լինելու մեր ռեստորանում»:




Լրահոս