
Սպասման ռեժիմում գտնվող հեռուստակոնսոլները, տպիչները, մոդեմները և այլ էլկտրոնային սարքեր 2013-ին անօգուտ բանեցրել են 80 մլրդ դոլար արժողությամբ էլեկտրաէներգիա:
Ինչպես նշվում է Միջազգային էներգետիկ գործակալության զեկույցում, թվայնացվող տնտեսություններում էներգետիկ պահանջարկն աճում է սրընթաց արագությամբ:
Գործակալության հաշվարկներով՝ 2013թ. աշխարհով մեկ ցանցին միացված սարքերը օգտագործել են 616 տեռռավատ/ժամ էլեկտրաէներգիա, ընդ որում, դրանց մեծ մասը եղել է «քնած» կամ լիցքավորման ռեժիմում: Արդյունքում, դրանցից մոտ 400 ՏՎտ անպտուղ է օգտագործվել` ոչ արդյունավետ տեխնոլոգիայի պատճառով. տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը: