ԴԱՐՁԱՎ «ՏՐՅԱՊԿԱ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 1-ին` հայտնի ոճրագործության տարելիցի օրը, խորհրդարանն ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը: Ընդ որում, այս նախագծի քվեարկությունը սկանդալային բնույթ ստացավ. տեսնելով, որ իշխող կոալիցիան ԱԺ դահլիճում փոքրամասնություն է կազմում, եւ ընդդիմադիր խմբակցությունների` քվեարկության բոյկոտի դեպքում քվորումի բացակայության պատճառով այն չի ընդունվի, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը 20 րոպե ընդմիջում վերցրեց: Այդ ընթացքում էլ ՀՀԿ-ն սկսեց պատգամավորներին բերման ենթարկելու գործընթացը: Իսկ երբ սկսվեց նիստը, Սամվել Նիկոյանը, խախտելով ԱԺ կանոնակարգը, ոչ թե միանգամից անցավ օրինագծի քվեարկությանը, այլ վարման կարգի վերաբերյալ սկսեց ձայն տալ պատգամավորներին: Եւ միայն այն բանից հետո, երբ խորհրդարանի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը զգուշացրեց ԱԺ կանոնակարգի խախտման մասին, Նիկոյանը սթափվեց: Արդյունքում նախագիծը 67 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց: Բոյկոտեցին միայն ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունները, իսկ միակ դեմ քվեարկողը ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանն էր, ով նախօրեին հայտարարել էր, որ այդ օրինագծով ԱԺ-ն դառնալու է «տրյապկա»:




Լրահոս