Միևնույն է, ֆրանսիացի գրողը սիրում է Սկարլետ Յոհանսոնին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի դերասանուհի Սկարլետ Յոհանսոնը 2,5 հազար եվրո կստանա ֆրանսիացի գրող Գրեգուր Դելակուրից, որն աստղի անունով է կոչել La premiere chose qu’on regarde վերտառմամբ իր վերջին վեպի գլխավոր հերոսուհուն: Ի պատասխան՝ ֆրանսիացին հայտարարել է, որ չնայած իր դեմ հարուցված դատական հայցի՝ նա, միևնույն է, սիրում է Յոհանսոնին. տեղեկացնում է GMA Network-ը:

Ի սկզբանե ամերիկուհին նախատեսում էր 50 հազար ստանալ գրողից, սակայն դատարանը 20 անգամ նվազեցրել է այդ գումարը:

Յոհանսոնը մեղադրել է գրողին այն բանում, որ վերջինս ապօրինաբար օգտագործելով իր անունը՝ նա ավելացրել է իր վեպի պահանջարկը, որը վաճառվել էր 100 հազար տպաքանակով:

Վեպի հերոսուհու կերպարը գրեթե լիովին վերցված է դերասանուհու կերպարից, նա աննկարագրելի գեղեցկուհի է, որին սիրում են բոլոր տղամարդիկ և նախանձում կանայք:

Իրական Յոհանսոնը համոզված է, որ գրքի հերոսուհին խեղաթյուրում է իր կերպարը և կարող է թյուր պատկերացում ստեղծել իր անձնական կյանքի մասին:

Գրեգորի Դելակուրը Ֆրանսիայի ամենաճանաչված գրողներից է: Նրան նախորդ` «Իմ ցանկությունների ցանկը» վեպը թարգմանվել է 47 լեզվով:




Լրահոս