ՕԵԿ-Ի ՄԱՄԼՈ ԽՈՍՆԱԿԸ` ՑՈՒՑԱԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակում լինելու է նաեւ ՕԵԿ մամլո խոսնակ Սուսաննա Աբրահամյանը: Ըստ մեր տեղեկությունների` Աբրահամյանը ցուցակում լինելու է երկրորդ կինը` Հեղինե Բիշարյանից հետո: Սուսաննա Աբրահամյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե նման բան չկա. «Դա Ձեր սեփական կարծիքն է ու Ձեր տեսակետը: ՕԵԿ-ի ցուցակը դեռեւս քննարկման փուլում է գտնվում: Առաջիկայում ՕԵԿ-ի համագումարն է, որի ժամանակ կհրապարակվի ցուցակը, ինչի մասին նաեւ Դուք կտեղեկանաք»: Հիշեցնենք, որ ՕԵԿ-ի համագումարը տեղի կունենա մարտի 3-ին:




Լրահոս