ԲԱԲԱՅԱՆԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ շրջանառվող տեղեկությունների` ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հայկական բանկերից մեկում գրավ է դրել նաեւ իր ընկեր, ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանի բնակարանը:
Համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` գրավի ժամկետը լրացել է, եւ բանկի աշխատակիցներն այցելել են Բալայանի տուն: Փորձեցինք տեղեկությունը ճշտել պարոն Բալայանից, որը, լսելով հարցը, ասաց. «Ես չգիտեմ էդ ցնդաբանությունը որտեղից ա եկել եւ որտեղ ա գնում, բայց շատ հանգիստ կարող եք կադաստր դիմել եւ ստուգել` իմ տունը գրավի տակ է, թե գրավի տակ չէ, նման բան գոյություն չունի»: «Ժողովուրդ»-ի հարցին` «ճի՞շտ է, որ Դուք վերջերս անգամ Սերժ Սարգսյանին եք խնդրել այդ հարցում Ձեզ աջակցել, որից հետո հարցը կարգավորվել է», Բալայանը այսպես արձագանքեց. «Նման բան գոյություն չունի, դժվար չէ ստուգելը, մեր տան հասցեն էլ գաղտնիք  չէ, երբեւիցե նման բան չի եղել: Իմ տունը միակ անգամ գրավ ա դրել տղաս սրանից 4 տարի առաջ` իր տունը վերանորոգելու համար, որը վաղուց մարել է»: Հիշեցնենք, որ Բալայանի մի որդին` Դավիթը, Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է, իսկ մյուսը` Տիգրանը, ՀՀ արտգործնախարարության խոսնակը:




Լրահոս