«Մոնակոն» հրաժարվել է պայմանագիր կնքել Վալդեսի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի` արդեն նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսը հուլիսի 3-ին  բուժզննում է անցել ֆրանսիական «Մոնակո»-ում:

Այդ  ակումբի ղեկավարները հրաժարվել են պայմանագիր կնքել ազատ գործակալի կարգավիճակ ստացած դարպասապահի հետ, իսկ պատճառը նրա վնասվածքն է:

Հիշեցնենք, որ  մարտի վերջին Վալդեսը ծնկի խաչաձև կապանների կտրվածք էր ստացել ու շարքից դուրս մնացել 6 ամսով: Իսկ արդեն բուժզննման արդյունքում բժիշկները եկել են եզրակացության, որ 32-ամյա դարպասապահի վնասվածքի կրկնվելու հավանականությունը մեծ է:

«Վիկտոր Վալդեսը վնասվածք ունի և չի միանա մեզ», –  նշել է թիմի նոր գլխավոր մարզիչ Լեոնարդ Ժարդիմը:




Լրահոս