Համացանցից օգտվող մարդիկ պահանջել են ժամանցային կայքից հեռացնել RussianBrides ծանոթությունների կազմակերպության գովազդը:
Բրիտանական կայքի այցելուները ռուս հարսնացուներին պատկերող բաները չափից դուրս գռեհիկ են համարել և դիմել են գովազդի վերահսկման կառույցներին: Նրանց դիմումում ասվում է, որ կայքում տեղադրված գովազդը «չափից դուրս սեքսուալ» է:
RussianBrides-ի գովազդային բաները, որի վրա գրված էր Sexy Russian Sensations,
պատկերում էր էրոտիկ դիրքով պառկած աղջկա, և օժտված էր Flirt Now կոճակով:
Բրիտանացիներին անհանգստացնում էր այն հանգամանքը, որ գովազդը կարող էին տեսնել երեխաները: Ընդհանրապես, նրանք գովազդը վիրավորական են համարել, տեղեկացնում է rosbalt.ru-ն: