ՎԱՐՉԱՊԵՏԸ ԽԱԽՏԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոնի ղեկավար Ռուբեն Թորոսյանը երեկ  ԿԸՀ  նիստում հիմնավորել է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ կառավարության մի շարք անդամներ պետական միջոցների հաշվին հօգուտ ՀՀԿ-ի քարոզչություն են իրականացնում. «Վարչապետը, ակնհայտ կերպով օգտագործելով հեռուստաընկերությունների հնարավորությունները, պետական միջոցներով կազմակերպված հանդիպումների ընթացքում նախընտրական խոստումներ է տալիս: Իմ նախընտրած քաղաքական ուժը քարոզչության նման ռեսուրսներ չունի, հետեւաբար խախտվում է իմ ընտրական իրավունքը»,-ասել է Թորոսյանը: ԿԸՀ անդամները  Թորոսյանին  խորհուրդ են տվել դիմել ՍԴ:




Լրահոս