ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից Armlur.am-ը տեղեկացավ, որ
2014թ. հուլիսի 3-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, դատապարտյալ Նաիրի Հունանյանը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկ, որտեղ և վերջինիս, տեղային անզգայացմամբ, վիրահատել են:
Վիրահատությունը հաջող է անցել:
Ն. Հունանյանը հուլիսի 2-ին առողջական գանգատներ է ունեցել: ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց»-ում նրա մոտ ախտորոշել են «Սուր պարապրոկտիտ, աբսցես»:
Հիշեցնենք, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ի վրա կատարած ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ։
Ահաբեկիչների խմբի ղեկավար Նաիրի Հունանյանը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանից պահանջել է հեռուստատեսությամբ ուղիղ եթերով ելույթ ունենալու հնարավորություն և արդար դատի երաշխիքներ, որոնք չեն տրվել։ Հոկտեմբերի 28-ին ձեռնարկվել են պատանդներին ազատագրելու գործողություններ, զինված ահաբեկիչները ձերբակալվել են։
Նաիրի Հունանյանը դատապարտվել է ցմահ: