«Ինչպես միշտ, լինելու եմ ոչ թե Կոնգրեսի կողքին` հարթակում, այլ ժողովրդի հետ»:
Այնպես է ստացվել, որ ընդդիմության հանրահավաքներում գոնե տարածական ինչ-որ միջանկյալ հատված չկա, որը ՀԱԿ ղեկավարներին բաժանի ժողովրդից: Ու այդ դեպքում միանշանակ է, որ տարբերություն չկա, թե նույն ժամին նույն տեղում հավաքվող բազմության որ հատվածում է տեղ գրավում տվյալ քաղաքացին: Այնպես որ, Կարապետիչն ավելի ճիշտ կվարվի, եթե մինչեւ վերջ կողմնորոշվի ու Կոնգրեսի հանրահավաքներին կա՛մ ընդհանրապես չներկայանա, կա՛մ չհայտարարի, թե այնտեղ է, որտեղ ժողովուրդն է հավաքված, բայց ոչ Կոնգրեսի կողքին: Ի վերջո, այդ մարդիկ հավաքվում են հենց Կոնգրեսի շուրջ, որքան էլ որ փաստը տխրեցնի Կարապետիչին: