Կինը՝ գաղութում. ով է նա (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կանացի» հանցագործություններն իրենց բնույթով, էապես տարբերվում են տղամարդկայինից: Կանայք շատ հազվադեպ են հանցագործություններ կատարում շահի համար:

Գողություններ, ավազակային հարձակումներ, սպանություններ` ուրիշի ունեցվածքին տիրանալու նպատակով կատարված, կանացի հանցանքներ չեն: Իսկ ահա կոպիտ, բռնի գործողությունները` ընտանեկան բնույթի, որոնցից են, օրինակ, սպանությունը` խանդի հողի վրա, վրեժխնդրությունը, մարմնական ծանր վնասվածքները, քրեական վիճակագրությունում տիպիկ «կանացի մասնաբաժին են»:

4

Հոգեբանների և քրեագետների կարծիքով՝ այդ երևույթը, որը, կարծես թե, կանացի բնությանը հակասող է, բացատրություն ունի: Կանայք ի ծնե հակված չեն սադիզմի և ծայրահեղ դաժանության: Պարզապես նրանք շատ զգացմունքային են, և հաճախ կանանց միտքն ընդունակ չի լինում կառավարել բացասական և ուժեղ զգացմունքները: Դրանց թվում կարող են լինել զայրույթը, խանդը, մահացու վիրավորանքը:

Արդյունքում` կանանց բռնության տուժողները դառնում են, որպես կանոն, նրանց հարազատները` անհավատարիմ ամուսինները, սադիստ հայրերը, տան բռնակալ-սենյակակիցները…

Սակայն, կրքերի բովում կատարելով հանցագործությունը, հետագայում կանայք դրսևորում են հետաքրքիր շարունակականություն և դաժանություն: Ի տարբերություն հանցագործ-տղամարդկանց` թույլ սեռի ներկայացուցիչները չեն շտապում արցունքներ թափել, խոնարհվել կամ պոկել մազերը: Անգամ գիտակցելով պատժի դաժանության աստիճանը` կին-մարդասպանները մեծ մասամբ համոզված են մնում, որ ճիշտ են վարվել:

Կալանավորվածների փոխհարաբերությունները բոլոր բանտախցերում տարբեր ձևով է դասավորվում, ինչը կախված է հավաքված «հանրության» առանձնահատկություններից:

Տղամարդկանց խցերին հակառակ, որտեղ անընդհատ կռիվ է առաջնորդության համար (այդ պայքարը սովորաբար անմարդկային և հաճախ անգամ անողոք է), կանանց մոտ միջավայրն ավելի հանգիստ է: Սովորաբար կոլեկտիվում լինում է «նայող», ով «պահում է խուցը»:

Իրականում, «խուց պահել» արտահայտությունը այնքան էլ ճիշտ չէ: Այն շատ ավելի պակաս սպառնալիք է իր մեջ պարունակում, քան հնչում է: Պարզապես, նայողը հետևում է խցի կարգ ու կանոնին, կարգավորում է հերթափոխն ու մաքրության որակը, տեղանքի պատշաճությանը և խաղաղ փոխհարաբերությունները:

Մարդիկ, որոնք գաղափար չեն ունենում մեկուսարանային իրականությունից (բարեբախտաբար, փորձառուներ այստեղ այնքան էլ շատ չեն), հաճախ զրույցներում թեմա են բացում կալանավորների մեջ առկա լեսբուհիական սիրո մասին: Սովորաբար նման քննարկումներն ուղեկցվում են գույնզգույն տվյալների փոխանցմամբ, սակայն պաշտոնական տվյալներ այս առիթով չկան:

1263905594_4

Իրականում, իրավիճակն ավելի ձանձրալի և անհետաքրքիր է:  Մեկուսարաններում լեսբուհիների մոտ նման հարաբերություններ առաջանում են միայն այն դեպքում, երբ նրանք մի քանի անգամ արդեն ազատազրկված են լինում, իսկ նմանները, բարեբախտաբար, այնքան էլ շատ չեն:

Կանանց միջև, ովքեր առաջին անգամ են բանտ ընկնում, նման հարաբերություններ գործնականում երբեք չեն առաջանում, որքան էլ դա տխրեցնի «ելակի սիրահարներին»: Կան նորմալ կանացի հարաբերություններ` հիմնված շփվելու անհրաժեշտության, փոխադարձ համակրանքի, վստահության և բարության վրա:

jensini_turma

Հայտնի է, որ նոր հագուստ ձեռք բերելու ցանկությունը կանանց մոտ անբնաջնջելի է: Բանտը տալիս է այդ իրականությունը փաստող ապացույցներ: Այստեղ չկան բուտիկներ, շուկաներ, առևտրի սրահներ: Կանայք պարբերաբար փոխանակվում են իրենց զգեստներով:

Լինում է, որ թանկարժեք զգեստը հեշտությամբ փոխանակում են էժանի հետ, կարևորը հնարավոր լինի հայտնաբերել սեփական «զգեստապահարանը»: Ներկրվող շպարի միջոցները փոխարինում են հայրենականի հետ` միայն թե ձանձրալի և գորշ կյանքում նորության նշույլներ հայտնվեն: Կանացի բնությունը, պարզվում է, ուժեղ է վախից, պատիժներից և բանտային մռայլ օրենքներից:

news_prison01




Լրահոս