Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» իր թվիթերյան պաշտոնական էջում հարցում է անցկացրել երկրպագուների շրջանում՝ պարզելու համար, թե 2013-14թթ. մրցաշրջանում ով է թիմի լավագույն ֆուտբոլիստը:
Ըստ այդ հարցումների՝ լավագույնն է ճանաչվել ակումբի և Հոլանդիայի հավաքականի ֆուտբոլիստ Արյեն Ռոբենը։
Երկրպագուների շրջանում անցկացված հարցման արդյունքում Ռոբենը շրջանցել է կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիին, ինչպես նաև Տոնի Կրոսին և Ֆիլիպ Լամին։
Նշենք, որ Ռոբենը 45 խաղում դարձել է 21 գոլի հեղինակ և մեծ ներդրում ունեցել թիմի բոլոր նվաճումներում: