Armlur.am-ը տեղեկացնում է, որ փետրվարի 29-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցներն ապօրինի պահվող զենք-զինամթերքի աննախադեպ զինանոց են հայտնաբերել մայրաքաղաքի Նոր Նորքի զանգվածում: Ոստիկանները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, խուզարկություն են կատարել 1965թ. ծնված Արշավիր Կարապետյանին պատկանող, Մոլդովական փողոցի 12 հասցեում գտնվող կաթսայատանը կից շինությունում, որտեղից հայտնաբերվել են տարբեր տիպի զենքեր` սկսած ինքնաձիգերից, վերջացրած լսասարքերով: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: Ի դեպ, Արշավիր Կարապետյանը դաշնակցական է, բայց ՀՅԴ-ն քաղաքական ենթատեքստ չի տեսնում կատարվածի մեջ:
ԶԻՆԱՆՈՑ` ԿԱԹՍԱՅԱՏԱՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
լուս.՝ Գ. Շամշյանի