
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Յուլիան Շրիբերը տեղափոխվել է Բեռլինի «Հերտա»: Նա 4 տարվա պայմանագիր է կնքել ակումբի հետ:
«Շիբերը հզոր հարձակվող է, որը համապատասխանում է մեր պահանջներին: Մենք տևական ժանանակ հետևում էինք նրա կարիերային»,- նշել է ակումբի մարզական տնօրեն Միխայել Պրեեցը:
«Հերտան» գնել է նաև շվեցարացի կիսապաշտպան Վալենտին Շտոկերին, գերմանացի պաշտպան Մարվին Պլատենհարդտին, ճապոնացի կիսապաշտպան Գենկի Հարագուտիին, հոլանդացի պաշտպան Ջոն Հեյտինգային և գերմանացի կիսապաշտպան Յենս Հեգելերին: